News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 2-ին, ժամը 22:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Դ. Խ., ծնված 1982 թ.) բեռնատարը (բարձված ցեմենտով) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի  հատվածից եւ կողաշրջվել. Դ. Խ.-ն տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղեւորին՝ Մ. Ն.-ին (ծնված 1982 թ.), ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Դ. Խ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ