News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Իրանի հատուկ ծառայությունները 2010-ին կարող էին կոտրել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կապի համակարգերը եւ օգտագործելով Google-ում պարզ որոնողական հարցումները հայտնաբերել եւ ներթափանցել են կայքեր, որոնք ԿՀՎ-ն օգտագործել է իր գործակալների հետ շփման ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն վկայակոչելով Yahoo News-ին:

ԱՄՆ-ի հետախուզության երկու նախկին աշխատակիցները հայտնել են, որ դա կարող էր տեղի ունենալ իրանցի երկակի գործակալի գործողությունների պատճառով, որին վարձել էր ԿՀՎ-ն:

Իբրեւ թե նա իրանական կողմին ցույց է տվել կայքը, որը ԿՀՎ-ն օգտագործել է իր գործակալների հետ շփման համար: Օգտագործելով Boolean Search գործառույթը (տրամաբանական օպերատորների՝ օրինակ «AND» եւ «OR»  միջոցով որոնում), իրանական հետախուզությունը կարողացել է գտնել նաեւ այլ կայքեր, որոնք ԿՀՎ-ն օգտագործել էր իր գործակալների հետ շփվելու համար: Արդյունքում, Իրանը կարող էր հետեւել, թե ովքեր են այցելում այդ կայքերը, ինչ տեղերից՝ բացահայտելով երկրում ԿՀՎ գործակալների հետ աշխատանքի մի ամբողջ ցանց:

Խափանման հետեւանքները «աղետալի էին», շեշտել են պորտալի զրուցակիցները: Մի քանի իրանցի տեղեկատուներ բանտարկվել եւ մահապատժի են ենթարկվել: Արդյունքում, Իրանում գործակալական ցանցը ոչնչացվել է, նշում են ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցները:

2011 թվականի մայիսին Իրանի հետախուզական ծառայողները հրապարակավ հայտարարեցին, որ նրանք երկրում հայտնաբերել են ԿՀՎ 30 գործակալներից կազմված լրտեսային ցանց, հիշեցնում է պորտալը:

Վերջին տասնամյակում Իրանը բազմիցս բախվել է տարբեր երկրներում կիբեր հարձակումների մեղադրանքներին: Այս տարվա մարտին ատենակալների ամերիկյան կոլլեգիան ինը իրանցիներին մեղադրեց 320 բուհերում 7998 ուսուցիչների համակարգիչները կոտրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ