News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն 2019 թվականի համար նախատեսված է 1,183 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը՝ ներկայացնելով 2019-ի իրենց հայտը:

Նրա խոսքով, այդ թիվը կազմում է 2018 թվականի բյուջեի ընդամենը 61 տոկոսը կամ պակաս է 741 մլն դրամով:

Նվազեցումները, ըստ Տարասյանի հետեւյալ ուղղություններով են. աշխատավարձերի եւ հավելավճարների գծով 532 մլն դրամով, էներգետիկ ծառայություններ՝ 36 մլն դրամով: Բացի այդ, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահին սպասարկող «Էյրբաս» օդանավը հանվել է ՀՀ նախագահի աշխատակազմից, այդ չափով գումարը եւս նվազել է: Նվազել է նաեւ ավտոմեքենաների վառելիքի համար նախատեսված գումարները՝ մոտ 10 մլն դրամի չափով:

ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն արձագանքեց, որ նման նվազումը բնական է, որովհետեւ նախագհի լիազորություններն այլեւս առաջվանը չեն. «Նախկին բյուջեի հետ համետատած՝ իհարկե, պետք է կրճատվեր, որովհետեւ նախագահի լիազորություններն առնվազն մինչեւ տարվա կեսը եւ հիմա համադրելի չեն», - նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ