News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ի երեկոյան որոշում է կայացրել «Մարտի 1»-ի գործով ապացույցները կեղծելուն օժանդակելու մեջ մեղադրվող դատաձգաբան–փորձագետին երկու ամսով կալանավորելու մասին՝ բավարարելով ՀՔԾ–ի միջնորդությունունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ 

Նշենք, որ Ա. Հ–ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Ըստ մեղադրանքի՝ փորձագետ Ա. Հ.-ն օժանդակել է Մարտի մեկի քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված եւ վերցված ապացույցների կեղծմանը։

Նշենք, որ Մարտի մեկի գործով դատաձգաբանական փորձաքննության կատարումը վերապահված է եղել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ա. Հ.–ին։ Ըստ գործի նյութերի՝ փորձագետը, օժանդակելով Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, նրա կազմակերպմամբ եւ անմիջական ցուցումներով դաշտում կրակված փամփուշտների պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին եւ դրվել շրջանառության մեջ։

Նշենք, որ  Ա. Հ.–ն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանն է:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 2–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Հարությունյանը ներկայումս գտնվում է Մոսկվայում, նրա նկատմամբ նույնպես հայտարարված է հետախուզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ