News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը, ինչպես նաեւ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ափսոսանք են հայտնել նոր պատժամիջոցների կապակցությամբ, որոնք ԱՄՆ-ն առաջիկայում կկիրառի Իրանի հանդեպ, հաղորդում է DW-ն:

«Մենք խորապես ցավում ենք միջուկային գործարքից Վաշինգթոնի դուրս գալու արդյունքում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների վերսկսման կապակցությամբ», - ասվում է նոյեմբերի 2-ին հրապարակված եվրոպական երկրների  ընդհանուր հայտարարության մեջ: Փաստաթուղթը ստորագրվել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, երեք արտաքին գործերի նախարարների`Ֆրանսիայի` Ժան-Իվ Լե Դրիանի, Մեծ Բրիտանիայի` Ջերեմի Հանթի, ե Գերմանիայի` Հայկո Մաասի, եւ Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շտոլցի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմմոնդի կողմից:

Միջուկային համաձայնագիրը «միջուկային զենքի չտարածման եւ բազմակողմ դիվանագիտության գլոբալ ճարտարապետության կարեւորագույն տարրն է»: Փաստաթուղթը վճռորոշ նշանակություն ունի Եվրոպայի, տարածաշրջանի եւ ողջ աշխարհի անվտանգության համար, ասվում է համատեղ հայտարարության մեջ, որի համաձայն ստորագրող կողմերը կցանկանան պահպանել դրա դրույթները: Ռուսաստանը, Չինաստանը եւ այլ շահագրգիռ երկրները կարող են մասնակցել դրանց իրականացմանը:

Առաջիկա երկուշաբթի՝ նոյեմբերի 5-ին, սպասվում է Իրանի դեմ նոր ամերիկյան պատժամիջոցների վերսկսումը: Դրանք անդրադառնալու են հիմնականում նավթային եւ բանկային ոլորտներին:

ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ բացառություն կանի ութ երկրների համար, սակայն դրանց թվում չկան ԵՄ երկրներ: ԱՄՆ-ի պատժամիջոցները նախկինում արդեն գործել են, բայց 2015-ին դրանք չեղարկվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ