News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ն ակցիա է անցկացնում կանխավճարային բաժանորդների համար, ովքեր օգտվում են «Ավտոմատ վճարում» ծառայությունից։

Մինչեւ 2018 թ. դեկտեմբերի 31-ը «Ավտոմատ վճարում» ծառայության օգնությամբ հաշվեկշիռն լիցքավորելու դեպքում բաժանորդի հաշվեկշռին ավտոմատ կերպով փոխանցվելու է լրացուցիչ գումար՝ փոխանցման 30 տոկոսի չափով։

«Ավտոմատ վճարման ծառայությունը թույլ է տալիս մեր հարյուրավոր բաժանորդներին մշտապես լինել կապի մեջ եւ չանհանգստանալ հաշվեկշռի լիցքավորման համար։ Նույնիսկ այս հարցում մենք առաջին հերթին հոգում ենք պարզության եւ հարմարության մասին, քանի որ համակարգը ինքը հետեւում է, որ հաշվեկշռի վրա մշտապես լինի հաճախորդի համար ցանկալի գումարը։ Մենք առաջարկում ենք բաժանորդներին օգտվել այս ժամանակակից ծառայությունից, որն արդեն դարձել է 30 տոկոսով ավելի շահավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ակցիայի գործելու ընթացքում քեշբեքի հնարավոր առավելագույն չափը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Ավտոմատ վճարումը կարելի է միացնել ընկերության www.beeline.am կայքում «Վճարում» բաժնում։ Բաժանորդը կարող է իր ցանկությամբ նշել գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է հաշվեկշռին՝ հեռախոսահամարին կցված բանկային քարտից։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ  անջատել, փոփոխել փոխանցվող գումարի չափը կամ կցված բանկային քարտի տվյալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ