News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության եւ արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին:  Խոսվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի եւ ձեռնարկների մասին:

Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատեց կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Հայրապետին:

Վերջինս ընդգծեց, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան եւ հոգեւոր առաքելության կարեւորությանը, շարունակելու է զորավիգ եւ նեցուկ լինել նրան:

Իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ կուսակցության կեցվածքին` գնահատելով դրսեւորած ոգին եւ գիտակցությունը: Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ ժողովրդի զորակցությունը եւ նախանձախնդրությունը Մայր Եկեղեցու եւ իրենց սրբազան հավատքի հանդեպ արտահայտությունն են այն իրողության, որ Հայոց Եկեղեցին մեր ազգի ինքության եւ գոյության հիմնական երաշխավորներից է:

Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին եւ հոգեւոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց փրկչական եւ  ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության եւ բարօրության:

Նորին Սրբությունը խոսեց նաեւ ժողովրդի եւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների մասին` նշելով, որ ազգի հոգեւոր զորությամբ եւ միասնականությամբ են դարերի ընթացքում հաղթահարվել բոլոր դժվարությունները եւ արձանագրվել հաղթանակները:  Հայոց Հայրապետի խոսքով` այսօր եւս, դժվարությունների եւ փորձությունների դիմակայման ճանապարհին, մեր ազգը պետք է հետեւողը դառնա նախնյաց որդեգրած այս կեցվածքի եւ փորձառության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ