News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ կոմսությունում վերջերս յուրահատուկ ձագ է լույս աշխարհ եկել, ավանակի ու զեբրի խառնուրդ։ Այդպիսի կենդանիներ երկրում ընդամենը 2-ն են։ Ձագին անվանել են Զապպի, նրա հայրը՝ ավանակ է, մայրը՝ զեբր, հայտնում է «Մոյա պլանետան»՝ վկայակոչելով Daily Mail-ին։

Նրա երանգները շատ անսովոր են՝ մարմինը մոխրագույն է՝ ինչպես ավանակներինը, իսկ ոտքերը զոլավոր են։

Ֆերմեր Քրիստինա Թերները շատ է մտահոգվել, թե ինչպես կանցնի զեբրի հղիությունը, նույնիսկ նրան չի տարել անասնաբուժի մոտ զննության, որպեսզի սթրեսի չենթարկի կենդանուն, սակայն ամեն ինչ բարեհաջող է անցել, խառնուրդ ձագը առողջ է եւ կայտառ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ