News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի պաշտոնյա եւ ակտիվիստ Կատերինա Գանձյուկը, ում վրա ծծմբաթթու էին լցրել, հիվանդանոցում մահացել է, հայտնում է «Լենտան»:

Այս մասին հաղորդվում է կնոջ ընկերների Facebook-յան էջում:

«Կատյան մահացել է: Մանրամասներն՝ ավելի ուշ: Խնդրում ենք՝ ազգականներին չանհանգստացնել: Ընկերները օրվա ընթացքում ավելի շատ տեղեկություններ կտրամադրեն»,- նշված է հրապարակման մեջ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել է գտնել Գանձյուկի մահվան համար մեղավորներին, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

«Հենց նոր ինձ հայտնեցին, որ ակտիվիստ Կատերինա Գանձյուկը, որի դեմ տմարդիները հարձակում էին իրագործել՝ նրա վրա ծմմբաթթու լցնելով, ցավոք, հիվանդանոցում մահացել է»,- հայտարարել է Պորոշենկոն, որն այցով Թուրքիայում է: Նա նաեւ ուժայիններին կոչ է արել գտնել սպանողներին, որպեսզի նրանք պատժվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ