News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները կենտրոնական Աֆղանստանում կառավարական ռազմաբազա են գրավել, հայտնում է Pajhwok գործակալությունը:

Ուրուզգան նահանգի կենտրոն Թարինքոթի ծայրամասում գտնվող ռազմաբազան գրավելու մասին տեղեկությունը հաստատել են նահանգային խորհրդից, ինչպես նաեւ երկրի պաշտպանության նախարարությունից: Կողմերի կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

«Թալիբանի» ներկայացուցիչները, միաժամանակ, լրատվամիջոցներին  հայտնել են, որ նախօրեին երեկոյան ռազմաբազան գրավելիս սպանվել 10 զինվոր եւ 13-ին պատանդ են վերցրել:

Սա կառավարական ուժերի երկրորդ բազան է, որը մեկ շաբաթվա ընթացքում գրոհայինները գրավում են: Ուրբաթ գիշերը գրոհայինների վերահսկողության ներքո էր անցել հանրային անվտանգության ոստիկանական ստորաբաժանման առանցքային բազան, որը տեղակայված է Շերին Թաղաբ եւ Դավլաթաբադ նահանգների միջեւ:

Գրոհայինները 17 ոստիկանի, 4 տանկ, 2 հրթիռային կայանք, հրազեն եւ զինամթերք էին գրավել Փուլ-ի-Աչա բազայում: Հարձակվողները եւս կորուստներ էին ունեցել, բախումների ժամանակ սպանվել էր 10-ից ավելի գրոհային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ