News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Esquire հրատարակչատունն այսօր իր ընթերցողներին է ներկայացրել 5 գրքերի ընտանի, որոնք կարելի է նոյեմբերին ընթերցել, որոնց մեջ է մտել  նաեւ հանրահայտ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի նախկինում անհայտ «Մեխանիկական հեփի լենդ» պատմվածքների ժողովածուն, որը ռուսերեն է թարգմանել հայազգի հետազոտող Արամ Օհանյանը:

«Դասականի մահից հետո 8 տարի անց լույս է տեսնում նրա՝ նախկինում անհայտ պատմվածքների ժողովածուն, որոնք Բրեդբերին երիտասարդ տարիներին հրապարակել է քաղաքային պարբերականերում: Դրանք հավաքել եւ թարգմանել է  Արամ Օհանյանը, որը 30 տարուց ավելի հետազոտում է գրողի ստեղծագործությունը»,- հայտնում է հրատարակչատունը:

Նշվում է, որ ժողովածուի մեջ, բացի գրողի պատմվածքներից, մտել են, օրինակ, երկու երգիծական արձակի նմուշներ, երկու հրաշալի էսսե եւ նույնիսկ բանաստեղծություն:

Ռեյ Դուգլաս Բրեդբերին (1920-2012 թվականներ) իրավամբ համարվում է մեծագույն ֆանտաստ գրողներից մեկը: Այս ժանրի երկրպագուներին նա սիրելի է դարձել իր «Մարսիանյան քրոնիկոն», «451 աստիճան ըստ Ֆարենհայտի», «Խատուտիկի գինի» ստեղծագործություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ