News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամփոփվել են «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական հայաստանյան մրցույթի արդյունքները:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող միջազգային մրցույթի՝ Հայաստանի ազգային ժյուրին, որի կազմում մրցույթի համակազմակերպիչ հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներից բացի ընդգրկվել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած հասարակական կառույցների հայտնի ներկայացուցիչներ, նոյեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում, սահմանված երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» եւ «Լավագույն տեսահոլովակ», ընտրել է առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակների արժանացած աշխատանքները:

Հիշեցնենք, որ մրցույթի շրջնակում ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի 14-ից մինչեւ 35 տարեկան քաղաքացիներին, ինչպես նաեւ երիտասարդական ստեղծագործական խմբերին առաջարկվել էր հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը պատրաստել եւ www.anticorruption.life պաշտոնական կայքում զետեղել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի պաստառներ եւ տեսահոլովակներ: Դրանցում պետք է արտացոլվեին հակակոռուպցիոն պայքարի պետության ժամանակակից մեխանիզմների, այդ պայքարում միջազգային համագործակցության դերի ու նշանակության, ինչպես նաեւ  հասարակության գործունեության ցանկացած ոլորտում կոռուպցիայի՝ իբրեւ հանրային, պետական ու գլոբալ չարիքի, անհադուրժելի երեւույթի, դրա դեմ անզիջում գտնվելու վերաբերյալ հեղինակների հետաքրքիր յուրօրինակ պատկերացումները, գաղափարներն ու ուղերձները:   

Հայաստանից մրցույթին մասնակցել է 28 ներկայացուցիչ, որոնց կողմից ներկայացվել է 38 աշխատանք՝ 12 տեսահոլովակ եւ 26 պաստառ: Հատկապես իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Եվրոպական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի ուսանողներն ու սաները:

 Հայաստանի ժյուրիի որոշմամբ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել  Արտյոմ Աղասարյանի ներկայացրած տեսահոլովակը: Երկրորդ մրցանակի է արժանացել Աննա Սարուխանյանի անվամբ ներկայացված՝ ընտրական կոռուպցիայի մոտիվներով աշխատանքը: Իսկ երրորդ մրցանակակիր է դարձել Մարիամ Զադոյանի կողմից ներկայացված տեսահոլովակը:      

 «Լավագույն պաստառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ոսկեհատ Թադեւոսյանն իր «Մի եղիր խամաճիկ» վերտառությամբ պաստառով: Երկրորդ մրցանակի է արժանացել Անի Գրիգորյանը՝ «Կանգնի՛ր, կոռուպցիա» խորագիրը կրող աշխատանքով: Իսկ երրորդ տեղն զբաղեցրել է Արմինե Սոֆոյանի «Մի՛ լռիր եւ մի՛ դարձիր նրանցից մեկը» վերնագրով պաստառը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների հեղինակները ՀՀ գլխավոր դատախազության կողմից կարժանանան խրախուսանքի: Իսկ առաջին փուլում հաղթող ճանաչված լավագույն տեսահոլովակը եւ պաստառը ազգային ժյուրի կողմից, ինչպես սահմանված է մրցույթի անցկացման կանոնակարգով, կներկայացվի մասնակից երկրների ներկայացուցիչներից կազմված միջազգային ժյուրիի դատին: Այդ երկրորդ փուլի արդյունքները կամփոփվեն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառման ընթացքում, որտեղ հաղթողները կարժանանան մրցանակների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ