News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու մասին տեղեկություններ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում չկան: Այս մասին երկուշաբթի հայտարարել է գերատեսրչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետական քարտուղարի հնարավոր նշանակման մասին տեղեկությունը հայտնի դարձավ նախորդ հանգստյան օրերին, սակայն չէր հաստատվել ոչ ՀԱՊԿ-ի, ոչ հանրապետության կողմից:

«Մենք նման տեղեկություն չունենք…Հարցը համապատասխան մակարդակում կքննարկվի նոյեմբերի 8-ին Աստանայում: Ներկա պահին անգամ հայտնի չէ, թե որ երկրից կլինի թեկնածուն, ոչ թե թեկնածուն», – «ՌԻԱ Նովոստիին» ասել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը:

 «Կոմերսանտի» տեղեկություններով, ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո  կազմակերպությունում որոշել են հաջորդ քարտուղարի նշանակման իրավունքը փոխանցել Բելառուսին: Լրատվամիջոցներն ամենահավանական թեկնածու են նշում Զասին:

Հայաստանը ներկայացնող Խաչատուրովին պաշտոնից ազատել են ուրբաթ: Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նա մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ. խոսքը 2008 թվականի մարտին բողոքի ակցիայի ցրման մասին է: Վալերի Սեմերիկովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ