News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի «Ծաղկի տաղավարի» խորհրդանշական անուններից ակորդեոնիստ Մադամ Անահիտի անունը նորաբաց երաժշտասրահին է տրվել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, 3 թուրք երաժիշտներ Դենիզ Դենիզը, Ջեմ Քյոքլուքայան եւ Օնուր Յուսուֆօղլուն որոշել են երաժշտասրահ բացել Բեյօղլու թաղամասում եւ անունը դնել «Մադամ Անահիտ» հենց ակորդենիստ Անահիտի անունով։

Նրանք նշել են, որ իրենք մեծացել են Բեյօղլու թաղամասում երաժշտասրահների առատության մեջ, սակայն գնալով քչացել են այն ակումբները, որտեղ հնարավոր է կենդանի լավ երաժշտություն ունկնդրել։

Երաժիշտները նշել են, որ իրենք Անահիտի անուն են որոշել տալ իրենց սրահին, քանի որ նախկինում Մադամ Աանհիտի երաժշտության ներքո են մեծացել։

Նշենք, որ Մադամ Անահիտ անունը ստացած Անահիտ Յուլանդա Վարանը երաժշտական կյանքը սկսել է 16 տարեկանում, երբ ընդունվել է Եսայան դպրոցի երգչախումբ։  Նա մինչեւ կյանքի վերջ ակորդեոն է նվագել, փոքրիկ դերեր ստացել տարբեր ֆիլմերում։  Մադամ Անահիտը մահացել է 2003 թվականին։

Տպել
Ամենաշատ