News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը տարածել է տեղեկություն Արտաշատում հայտնաբերված ապօրինի ջրագծերի մասին՝ հայտնելով, որ դրանցով ավելի քան 15 տարի ոռոգվել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցներն ու այգիները, եւ այդ ջրի դիմաց կատարվել են չնչին վճարումներ: Այս տեղեկությունը հազիվ թե որեւէ մեկի զարմանքն առաջացրած լինի, լինի ըստ էության նորություն, որը անսպասելի էր, անպատկերացնելի: Ի վերջո, ինչպես են մարդիկ կուտակել այն հարստությունը, կառուցել այն դղյակները, որոնք ամեն օր եղել են հայաստանցիների աչքի առաջ. իհարկե այդպես՝ հանրային ռեսուրսը մսխելու, յուրացնելու, այդ ամենի դիմաց չնչին կոպեկներ վճարելու հաշվին: Բայց հանկարծ փորձեր որեւէ գյուղացի ունենալ ոռոգման թեկուզ փոքր պարտք…

Այս տեղեկատվությունը, սակայն, ինքնին հետաքրքիր է արտահերթ ընտրության ֆոնին, որը տեղի է ունենալու մեկ ամիս անց, եւ որին հավակնում է մասնակցել նաեւ այն կուսակցությունը, որը ժամանակին ներկայացնում էր Հովիկ Աբրահամյանը, որի լիդերներից էր, եւ որը հեռացավ կուսակցությունից ոչ թե այն պատճառով, որ նրան չներեցին, այսպես ասած, հանրային ռեսուրսների յուրացումը կամ իշխանական դիրքի չարաշահումը, այլ պարզապես համարեցին, որ ՀՀԿ իշխանությունն ավելի ամուր կլինի Կարեն Կարապետյանի, նրա հովանավոր Սամվել Կարապետյանի ֆինանսական ռեսուրսների եւ ռուսական կապերի շնորհիվ: Սխալվեցին, իհարկե, սակայն դա արդեն ՀՀԿ խնդիրն է: Իսկ Հովիկ Աբրահամյանի ջրի խնդիրը եւ համանման այլ խնդիրներ ՀՀԿ խնդիրը կդառնան արտահերթ ընտրությանը:

Եվս մի քանի այդպիսի տեղեկություն, եւ ՀՀԿ-ն ոչ միայն 5, այլեւ նույնիսկ 0,5 տոկոս կարող է չհավաքել: Հարցն այն է, թե արդյոք կլինե՞ն այդպիսի տեղեկություններ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Իհարկե, այս դեպքում Հանրապետականը կարող է դրանք նաեւ շուռ տալ, այսպես ասած, իր օգտին:

Բայց կանի՞ ՀՀԿ-ն այդպիսի բան, խստորեն կդատապարտե՞ն, օրինակ, Հովիկ Աբրահամյանին եւ այդօրինակ բաներ թույլ տված այլ կուսակցականների, իրենց անվան հետ խաղալու եւ հանրության մեջ վարկանիշը զրոյի հասցնելու, հանրության խիստ զայրույթն ու վրդովմունքը առաջացնելու, ՀՀԿ հանդեպ ատելություն սերմանելու համար: Կանի՞ ներկայիս ՀՀԿ-ն այդպիսի հայտարարություն՝ դատապարտելով իր, այսպես ասած, իշխանական անցյալը եւ այդ ընթացքում ՀՀԿ գաղափարական ու բարի համբավն ու անունը վարկաբեկող պաշտոնյաներին՝ նախկին ու ներկա կուսակիցներին, տալով իր իսկ կառավարման տարիների քաղաքական գնահատականը:

Առավել եւս, որ ՀՀԿ երիտասարդներն այսօր իբրեւ ընտրական ռեսուրս դիտարկում են այն, որ իրենք չեն եղել կոռումպացված, չեն կուտակել հարստություն եւ նույնիսկ, ինչ-որ իմաստով, այդ արարքները թույլ տված շերտի զոհն են: Բայց չէ՞ որ այդ շերտն էր նաեւ, որ ապահովում էր ՀՀԿ վերարտադրությունը:

Այդուհանդերձ, ՀՀԿ երիտասարդներն ունեն այդ հնարավորությունը՝ խստորեն դատապարտել նախկին հանցավոր երեւույթները: Առայժմ, սակայն, դրա փոխարեն նրանք այդ երեւույթների բացահայտումը քաղաքական հետապնդում են որակում: Եվ արդյո՞ք այս ամենի պատճառն այն չէ, որ երբ ներկայիս ՀՀԿ-ն, այսպես ասած, քաղաքական գնահատական տա իր իսկ անցյալին՝ դրա արատները դուրս գրելով առանձին վատ ՀՀԿ-ականների վրա, այդ վատ ՀՀԿ-ականներն էլ կարող են հիշեցնելու բան ունենալ «լավ» ՀՀԿ-ականներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՀՅԴ-ում բունտ է հասունանում
Ենթադրվում էր, որ այդ ժողովի ընթացքում Բյուրոյի կազմն ամբողջությամբ կփոխվի, մանավանդ՝ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հրաժեշտ կտա Հրանտ Մարգարյանը...
«Իրավունք». Պաշտոնների փոխատեղումներ. Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը մտադիր է վստահել...
«Հրապարակ». Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա. կբողոքարկե՞ն արդյունքները. Կարծիքները կիսվել են
Եթե անգամ երկաթյա ապացույցներ չկան, միեւնույն է, պետք է բողոքարկել, որպեսզի հետագայում որեւէ մեկի կողմից չասվի, թե...
«Փաստ». Հեղափոխությունը մտավ ամենաբարդ փուլ. որ համարով է խաղալու Փաշինյանը
Մեծ հաշվով, ՀՀԿ չանցնելը ավելի է բյուրեղացնում իշխանություններին սպասվող նոր պատասխանատվության չափաբաժինը...
«Իրատես». «Իմ քայլը» դաշինքում վիճակը սրված է. այն կարող է սպառնալ խմբակցությանը. «Չենք լռելու»
Միմյանցից ձայն խլելու արդյունքում պատգամավոր դառնալու շանս ունեցողների եւ չունեցողների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել...
«Հրապարակ». Արարատի մարզում ավարտվեց Աբրահամյանների էպոխան. Մարզը նոր «բդեշխ» ունի
Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Արգամ Աբրահամյանը, որն անցած ընտրություններին մարզից ստացած ձայներով երկրորդն էր՝ 30 հազարից ավելի ձայն էր հավաքել եւ զիջում էր միայն ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանին, չի օգնել բարեկամուհուն...
Ամենաշատ
Partner news