News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես ապօրինի կառուցված շենքերը համարում եմ Երեւանի ճարտարապետական խայտառակությունը եւ ոչ միայն ես։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, իր առաջին մամուլի ասուլիսին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Շատ դժվար է։ Այնտեղ կարող են ծագել հատուցման հարցեր, դատական գործընթացներ, բայց եկեք գոնե այս պահից սկսենք այդ սխալները չկատարել»,–նշեց նա։

Հարցին, թե Երեւանի գլխավոր ճարտարապետը արդյոք լուծումներ չունի այդ խնդրի համար, նա նկատեց, որ լուծումներ կան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ, ինչպես նաեւ լծակներ։

«Ես այն  մարդկանցից չեմ, որ Երեւանի մասին խոսում են ողբերգական տոնով, որ ամեն ինչ փչացել է, չէ՛, մենք ոչ մի բան չենք կորցրել, ունենք հրաշալի քաղաք, բայց ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծել»,–նկատեց նա։

Մեսչյանը հավաստիացրեց, որ ի տարբերություն մի շարք նորանշանակ նախարարների ու պաշտոնյաների՝ իրեն նախապատրաստվելու համար ժամանակ պետք չէ. «Ես շատ լավ գիտեմ՝ ինչից պետք է սկսեմ եւ ուր պետք է գնամ։  Երեւանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ։ Հետագայում մենք ուզում ենք կազմավորել մի ծրագիր, որով Երեւանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ, որի դեպքում ես կունենամ լծակներ»։

Նա ասուլիսի ժամանակ ազդարարեց Երեւանում ապօրինի շինարարության ավարտը. «Պուճաղային աշխատանքին վերջ, ապօրինի շինարարությանը վերջ, հողազավթմանը վերջ, չի լինելու օրինականացում, մի ստեղծեք խնդիրներ: Եթե շինարարական ծրագրերը օրինական ճանապարհով փորձեք իրականացնել, խոստանում եմ, որ բոլոր հնարավորություններով կփորձենք հեշտացնել ձեր կյանքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ