News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս  մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել համաներմամբ։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թ. նոյեմբերի 8-ին` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` 2014թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով` Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

2015թ. սեպտեմբերին Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ներպետական ատյաններում արդարադատության հասնելու հնարավորությունները սպառելով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ