News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ոչ, չի լինելու: Կարծում եմ նաեւ այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում նաեւ ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով: մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորոմը»,-ասաց Օսիպյանը:

Նա նկատեց, որ բոլոր դեպքերում ՀՀ ոստիկանությունը պատրաստ է ոչ միայն այդ միջոցառմանը, այլ առհասարակ ցանկացած միջոցառման:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը եւս անդրադարձել էր վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը:

Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները մտահոգություն էին հայտնել եւ նշեց, որ «համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային եւ հոգեւոր արժեքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ