News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2015 թվականին, երբ Իրանի դեմ պատժամիջոցները հանվել էին, իրանական տնտեսությունը տպավորիչ թռիչք արձանագրեց: Այս մասին նոյեմբերի 6-ին «ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել է: Հայաստանի համար ի՞նչ հետեւանքներ կլինեն» համատեղ քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Նրա խոսքով, մինչ այս ժամանակաշրջանը այդ երկրում, փաստորեն, տնտեսական աճ չի եղել:

«Նրանք 2 կամ 3 տոկոսով տնտեսական անկում ունեին: Բայց 1,5 տարում ՀՆԱ-ն սկսեց աճել տարեկան 13-14 տոկոսով: Եվ մենք գիտենք, որ դա հիմնականում պայմանավորված էր նավթի վաճառքով. շուրջ 40-50 տոկոսը: Ես նկատի ունեմ բյուջեն»,- պարզաբանեց Մարգարյանը՝         հավելելով, որ այս ամենը վկայում է Իրանի մեծ պոտենցիալի մասին, որը կարող է տարածաշրջանում շատ լուրջ խաղացող դառնալ:

Խոսելով Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխադարձ առեւտրի ցածր մակարդակի մասին՝ տնտեսագետը նշեց, որ դա զգալիորեն պայմանավորված է իրանական տնտեսության փակ լինելու հանգամանքով, այլ ոչ թե այս երկրի դեմ պատժամիջոցների սահմանմամբ:

Փորձագետը հիշեցրեց, որ առաջին անգամ չէ, որ Իրանը ստիպված է պատժամիջոցների բախվել, քանի որ դրանք այս երկրի դեմ գործում են դեռեւս անցյալ դարի 50-ական թվականներից:

Իրանի դեմ նոր պատժամիջոցները դարձյալ ուժեղ հարված են հասցրել նրա տնտեսությանը, եւ սա կարող է հանգեցնել մի շարք նախագծերի սառեցմանը, ինչպիսին է «Հյուսիս-Հարավ» մայրուղու ճյուղը»,- կարծում է Մարգարյանը: Սակայն նա ընդգծեց, որ դրա հետ մեկտեղ, պատժամիջոցները Թեհրանին կստիպեն դիմել իր տնտեսության որոշակի ազատականացման եւ իր շուկան բացել ԵՏՄ անդամ երկրների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ