News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանը Ադրբեջանից պաշտոնական առաջարկ չի ստացել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը գերիների փոխանակման հարցով առաջարկ ստացել է Ադրբեջանից։

Նա նշեց, որ գերիների փոխանակման հանձնաժողովը շուտով վերսկսելու է իր աշխատանքները. «Հանձնաժողովը վերականգնվելու է, եւ այս փուլում պաշտպանության նախարարը շարունակելու է հանձնաժողովի նախագահությունը։ Ես մի անգամ նիստ եմ հրավիրել եւ որոշվել է, որ պաշտպանության նախարարը պետք է շարունակի ղեկավարել»։

Նախարարի պաշտոնակատարը հերքեց այն հրապարակումները, թե ադրբեջանական կողմից պաշտոնական առաջարկ է արվել գերիների փոխանակման համար, ապա հավելեց, որ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից։

Տոնոյանը շեշտեց՝ Հայաստանում եւ Արցախում ռազմագերիներ չկան, իսկ գերիների փոխանակման հարց կարող է քննարկվել, եթե Հայաստանում կամ Արցախում լինեն ռազմագերիներ, սակայն այդպիսիք չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ