Մենք պետք է նայենք, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելը ինչ է մեզ տալու, մենք քննարկում ենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Բոլորը մեծ ամբիցիաներ ունեն, Ում հետ խոսում ես, ասում են՝ 15-20 տոկոս ձայն ունենք, որ այդպես է՝ մեր հետ ինչ գործ ունեն»,–նշեց նա։