News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է հեռախոսահամարով մեսենջերների օգտատերերին նույնականացնելու կանոնները։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 180 օր հետո՝ տեղեկացնում է Meduza-ն։

Ըստ փաստաթղթի՝ մեսենջերների աշխատակիցները պետք է կապի օպերատորների միջոցով ստուգեն այն հեռախոսահամարները, որոնցով գրանցվում են օգտատերերը։ Այս կերպ մարդու անձի ստուգումը պետք է կատարվի 20 րոպեի ընթացքում։ Օգտատերը ստուգումը չի անցնի, եթե օպերատորը չպատասխանի կամ նրա մասին տեղեկություններ չգտնի։

Իր մասին տեղեկությունները կամ հեռախոսահամարը փոխելու դեպքում օգտատերը պետք է կրկին նույնականացում անցնի։

Կառավարությունը մեսենջերներին պարտավորեցրել է արգելել ստուգում չանցած օգտատերերին հաղորդագրություն ուղարկել։

2018թ․ հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել հեռախոսահամարով օգտատերերին նույնականացնելու մասին օրենքը, որը սակայն չէր գործում, քանի որ չկային օրենքից բխող որոշումներ։

Մեսենջերներում անանուն մնալը արգելող օրենքի խախտման համար իրավաբանական անձինք կարող են տուգանվել մինչեւ 1 մլն ռուբլով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ