News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս կիրակի՝ նոյեմբերի 11–ին, ՀՀԿ–ն Մելիք Ադամյան փողոցի իր գրասենյակում ընդլայնված նիստ կամ համաժողով կանցկացնի, որտեղ կհստակեցվեն նախընտրական ցուցակը, ընտրություններին մասնակցելու ձեւաչափը, կարգախոսը։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Նա հաստատեց, որ ՀՀԿ գրասենյակի դիմաց խցանումներ են, քանի որ կուսակցությունը ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։

ՀՀԿ–ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալու եւ նախընտրական ծրագիրն էլ կկազմի այդ տրամաբանությամբ։

«ՀՀԿ ծրագրում առանցքային փոփոխություններ են լինելու՝ այն պետք է անդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրողություններին։ Քանի որ մենք տեւական ժամանակ եղել ենք իշխանության մեջ, պետք է անդրադառնա մեր անցած ճանապարհի ձեռքբերումներին, բացթողումներին եւ փորձի գնահատական տալ այդ ամենին։ Դա պետք է լինի հենց այն հենքը, որով մենք պետք է գնանք ընտրությունների՝ փորձելով մեր խոսքը ասել՝ ելնելով նոր իրողություններից»,–մանրամասնեց Գագիկ Մինասյանը։

ՀՀԿ–ն խորհրդարանում կանի այն, ինչ որեւէ ուրիշ կուսակցություն չի կարող անել, ասաց Մինասյանը, որովհետեւ պետականաշինության բնագավառում նրա կուտակած պոտենցիալը, նրա խոսքով, ուրիշ որեւէ կուսակցություն չունի։

Հանրապետականը հավակնում է ոչ թե երկրորդ պատվավոր տեղին, այլ հիմնական ընդդիմության դերին։ Երկրորդ տեղին հավակնող ԲՀԿ–ն, «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», Գագիկ Մինասյանի խոսքով, իշխանական թեւում կարող են աշխատել, քանի որ հավատարմության երդում են տվել ՔՊ–ին. «Հիմա ուզում են ընդդիմության դիրքո՞ւմ հանդես գալ, ես կարծում եմ, մեր ընտրողները խիստ գնահատական կտան այդպիսի պահվածքին, խստագույն»։

ՔՊ–ի համախոհ կուսակցություններին ձայն տալու փոխարեն ընտրողները կնախընտրեն կողմ քվեարկել հենց ՔՊ–ին՝ ասաց Մինասյանը։

Նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ ՀՀԿ–ն ռեյտինգային թեկնածուների պակաս ունի։ Խոսակցություններին, որ երկրորդ շրջանի հեղինակություններն առաջին պլան են գալու, Մինասյանը պատասխանեց. «Կուսակցության շարքերը մեծ են եւ կան մարդիկ, որոնք կառաջադրվեն նաեւ ռեյտինգայինով։ Բայց արդեն որոշված է, որ բոլոր այն թեկնածուները, որոնք կառաջադրվեն համամասնականով, պետք է առաջադրվեն նաեւ մեծամասնականով»։

Գագիկ Մինասյանը դեռ չի որոշակիացնում՝ ինքը ո՞ր ընտրատարածքից կառաջադրվի։ Երբ կիրակնօրյա համաժողովին կուսակցության ցուցակը պարզ լինի, ինքը եւս կհստակեցնի անելիքը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ