News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չնայած Մոսկվայի հետ լարված հարաբերություններին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը արտահայտվել է Ռուսաստանի հետ երկխոսության օգտին։ «Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ոչ թե հակամարտություն, այլ երկխոսություն»,- Neue Osnabrücker Zeitung թերթին նտված հարցազրույցում ասել է Սթոլթենբերգը։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի ղեկավարն ասել է, թե Արեւմուտքին «չի կարելի միամիտ լինել», եւ պետք է «Մոսկվայի առաջ համախմբված լինել»։ Նա նաեւ հավելել է, որ չնայած քաղաքական լարվածությանը՝ Արեւմուտքը կարողանում է Ռուսաստանի հետ խնդիրների լուծումներ գտնել։

Ըստ Սթոլթենբերգի՝ աշխարհի համար ամենավտանգավորը հիմա միջազգային քաղաքականության անկանխատեսելիությունն է։ Նա նաեւ ասել է, որ «սառը պատերազմի» տարիներին Արեւմուտքն ու Արեւելքը թշնամիներ էին, սակայն այսօր «մարտահրավերներն ավելի համակարգված են»։ «Եվրոպական պատմությունից մենք բոլորս գիտենք, որ պատերազմի ծախսերն ավելի թանկ են, քան խաղաղության գինը»,- ամփոփել է գլխավոր քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ