News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հաքերները Twitter-ում կոտրել են երկու բրիտանական ընկերությունների էջերը եւ դրանց միջոցով գողացել 120 հազար ֆունտ սթերլինգից ավելի (ավելի քան 150 հազար դոլար): Կոտրելով նորաձեւ հագուստի խանութ Matalan-ի եւ կինոյի ու զվարճությունների շուկայում հնագույն ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Pathe-ի բրիտանական ստորաբաժանում Pathe UK-ի էջերը, հաքերները փոխել են տիրոջ էջերը՝ դնելով Tesla-ի ղեկավարի անունն ու լուսանկարները եւ նրա անունից դիմել են բաժանորդներին, հայտնում է «Կոմերսանտը»:

«Իլոն Մասկի» ուղերձում նշված էր, որ նա Tesla-ից հեռանում է, ինչի հետ կապված իր ընթերցողների համար կազմակերպում է «բիթքոինի աշխարհում ամենամեծածավալ բաշխումը»: Բաժանորդներին առաջարկվում էր դրան մասնակցելու համար նշված հաշվեհամարին ուղարկել 0,1-ից մինչեւ 1 բիթքոին (491–4491 ֆունտ), ի պատասխան նրանց խոստանալով փոխանցել այդ թվային արժույթով 10 անգամ ավելին՝ 1-ից մինչեւ 10 բիթքոին:

Ամեն ինչ համոզիչ ներկայացնելու համար կոտրած էջերի միջոցով Matalanի եւ Pathe UK-ի բաժանորդներին են ներկայացվել մեկնաբանություններ իբր արդեն ուղարկած բիթքոինների եւ ի պատասխան ստացած ահռելի գումարների մասին: Ընդ որում՝ բոլոր էջերում տեղադրված էր Twitter-ում իբր ստուգում անցնելը հաստատող վերիֆիկացիոն նշանը, ինչը օգտատերերին ստիպել է հավատալ դրա իսկությանը: Մինչեւ խարդախության բացահայտումը, ավելի քան 300 մարդ հասցրել էր ավելի քան 120 հազար ֆունտի բիթքոին ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ