News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում տղամարդը ներխուժել է Սուրբ Ավգուստինի անվան կոկորդիլոսների ֆերմա, հանել է հագուստը եւ միայն ներքնաշորով ցատկել ալիգատորներով լճակի մեջ։ Այնուհետեւ դուրս է եկել եւ կրկին ցատկել։ Թեեւ գիշատիչները մի երկու անգամ կծել են նրան, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել՝ տեղեկացնում է Breaking911-ը։

Ինչն է տղամարդուն ստիպել նման տարօրինակ եւ վտանգավոր քայլի դիմել՝ հայտնի չէ։ Ֆերմայի աշխատակիցները հայտնել են, որ գալով աշխատավայր՝ արյան հետքեր եւ կոտրված դռներ, լապտերներ են հայտնաբերել։ Նրանք լճակում կիսատաբատ եւ կոշիկներ են գտել։ Սկզբում մտածել են, որ դա կատակ է, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնել են, որ իրավախախտն արդեն կալանավորված է։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ