News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղն Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը։ «Հարցն ունի 2 ասպեկտ՝ իրավական եւ քաղաքական։ Իրավական առումով կա բացթողում՝ գլխավոր քարտուղարի հետկանչման մեխանիզմն ամրագրված չէ ՀԱՊԿ կանոնադրությունում: Տեղակալներինն ամրագրված է, քարտուղարինը՝ ոչ, ինչը բացթողում է, որովհետեւ պետք էր դիտարկել հիվանդության, մահվան հանգամանքը։

Այդ առումով գերակա է դառնում կանոնադրության մյուս որոշումը, որ քարտուղարը նշանակվում է 3 տարով, ինչը մեր օգտին է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի, որ ըստ կանոնակարգի մինչեւ 2020թ․ այդ պաշտոնը Հայաստանինն է, իսկ եթե ոչ՝ նշեք կանոնադրության այն կետը, որը հակառակն է պնդում»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը՝ նշելով, որ այս պահին ԱԳ նախարարի, ներկայացուցիչների մակարդակով այդ խնդրով լուրջ բանակցություններ են գնում։

Իսկ քաղաքական ասպե՞կտը։ «Նկատեցիք՝ Բելառուսն անմիջապես առաջ գցեց իր թեկնածուին, խաղը խառնեց, ապա ասաց՝ որոշում չկա։ Բանն այն է, որ Խաչատուրովին նշանակելը նույնպես հեշտ չեղավ․ Ադրբեջանը դեմ էր, իսկ վերջինիս շահերն առաջ էր տանում նույն Բելառուսը։

Միայն այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այսօր ղեկավարում է Հայաստանը, դա զսպում է Ադրբեջանին։ Մի մոռացեք՝ ՀԱՊԿ-ն ինչ-որ ակումբ չէ, լուրջ ռազմական կառույց է, որն ունի լուրջ ուժեր, ՀԱՊԿ քարտուղարն ունի դոստուպ երկրների նախագահների մոտ՝ լրջագույն հարցեր քննարկելու»։

Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է, Լավրովի արձագանքից երեւաց, որ դժգոհ են։ «Սկզբում՝ այո, սակայն հետո շատ բան փոխվեց։ Այս պահին կարելի է ֆիքսել, որ առավել հակում կա դեպի Հայաստան։ Բուն քննարկումների ընթացքից է կախված լինելու վերջնական որոշումը»։

Վաղարշակ Հարությունյանի թեկնածությո՞ւնն եք պնդում։ «Այո, նա պրոֆեսիոնալ կադրային գեներալ է, իր հետ արդեն հանդիպում եղել է։ Տեսնենք»։ Մենք կապվեցինք պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ «Ոչինչ չեմ մեկնաբանում»,- ասաց։ Երեկ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բարձրաձայնել է Վաղարշակ Հարությունյանի անունը՝ որպես Հայաստանի պաշտոնական թեկնածուի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ