News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայում զինվորական բեռնատարը մխրճվել է բնակելի տան մեջ, բայց տանտերերը տանը չեն եղել, եւ ոչ ոք չի տուժել, հայտնում է «Ասահի» պարբերականը:

Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Օիրասե քաղաքի 338 մայրուղում: Բեռնատարը մխրճվել է տան ճակատամասի մեջ՝ այն մասնակի վնասելով: Բեռնատարում, որը վարժանքների համար հաղորդակցության սարքավորումներ էր տեղափոխում, երկու տղամարդ է եղել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք վերադառնաում էին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Միսավա ռազմաօդային բազա:

Ինքնապաշտպանության ուժերի շտաբը քննություն է անցկացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ