News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դեմոկրատ Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը 29 տարեկանում դառնում է ԱՄՆ Կոնգրեսում ամենաերիտասարդ կինը: Ներկայացուցիչների պալատի ընտրություններում նա հաղթում է հանրապետական Էնթոնի Պապասին, կանխատեսում են Fox News եւ CNN հեռուստաալիքները:

Օկասիո Կորտեսն առաջադրվել է Նյու Յորքի Բրոնքսի շրջանից եւ հանդես է գալիս բժշկական ապահովագրության համակարգի օգտին, որը հասանելի կլինի ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, բուհեր ընդունվելու անվճար նախապատրաստության եւ ԱՄՆ Ներգաղթային ու մաքսային ծառայության վերացման օգտին: Նրա գաղափարներն արժանացել են ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի աջակցությանը:

Հիմա Կոնգրեսում ամենաերիտասարդ օրենսդիրը Էլիզա Սթեֆանիկն է (Նյու Յորք նահանգից հանրապետական): Նա ներկայացուցիչների պալատ էր ընտրվել 2015 թվականին 30 տարեկանում: 

Երեքշաբթի ԱՄՆ-ում տեղի են ունեցել միջանկյալ ընտրությունները: Վերընտրվել են 100 սենատորներից 35-ը, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդիր ժողովների 6073 անդամներ, դատավորներ եւ շրջանային դպրոցական խորհուրդների անդամներ: Ընտրություններն անցկացվում են նոյեմբերի առաջին երկուշաբթիից հետո: Նահանջ տարիներին այն համընկնում է նախագահական ընտրություններին եւ կոչվում համազգային, իսկ ոչ նահանջ տարիներին՝ միջանկյալ, քանի որ համընկնում է գործող նախագահի պաշտոնավարման միջնամասին եւ կուսակցությանը բնակչության աջակցության մակարդակի ինդիկատոր է, որի ներկայացուցիչը զբաղեցնում է նախագահի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ