Աֆղանստանի Ֆարահ նահանգում արմատական «Թալիբան» շարժման զինյալները սպանել են ութ ոստիկանի, եւս երեքի՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով Աֆղանստանի պաշտոնյաներին:
Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները զոհվել եւ վիրավորվել են նահանգի երկու անցակետերի վրա հարձակման ժամանակ: