News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ին, բողոքի ցույց են անում ատամնաբույժները, նրանք պահանջում են արտոնագրային հարկատեսակի նվազեցում։

«Հարկային օրենսգրքի փոփոխության ժամանակ մենք խնդրում եւ պահանջում ենք, որ Առողջապահության նախարարությունը բոլոր շահագրգիռ կողմերին պարտադիր հրավիրի եւ բոլորի կարծիքը լսի»,–լրագրողների հետ զրույցում ասաց «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ ոչինչ չի փոխվել այս 6-7 ամիսների ընթացքում, ավելին շարունակվում է այն պրակտիկան, երբ մի խումբ անձինք որոշումներ են կայացնում առանց շահագրգիռ կողմերի կարծիքը լսելու. «Մենք այս 6-7 ամիսներին հասկացանք, որ շարունակվում է այն պրակտիկան, երբ մի թիմ նստում եւ մտածում է ինչ օրենքներ սահմանի, մնացածին էլ չի տեղեկացնում ու դրժողական ու մերժողական հանդիպումով ուզում է հարցը փակած լինի»։

Հովհաննես Գեւորգյանը պնդում է՝ ոլորտի մասնագետների մեծ մասը դժգոհ է. «Մենք նույնիսկ շրջաններով ուսումնասիրել ենք՝ այս հարկատեսակից դժգոհ են ոլորտի մասնագետների 85 տոկոսը»։

Իսկ թե շեմը որքան պետք է իջացվի, հավաքվածները պնդում են, որ միայն ընդհանուր քննարկման արդյունքում պետք է որոշվի։ «ՊԵԿ–ից, օրինակ, ասում են, որ արտոնագրային հարկը վերացնեն, դրա փոխարեն լինի շրջհարկ»,–պատմեց Հովհաննես Գեւորգյանը։

Նա պնդում է, որ հանդիպել է առողջապահության նախարարի հետ, սակայն վերջինս մերժողական պատասխան է տվել. «Օրեր առաջ հանդիպեցի պարոն նախարարի հետ, բայց  ցավոք դրական չէր նրա մոտեցումը։ Մանավանդ երբ ասեց՝ կամ կկանչենք, կամ չենք կանչի։ Երբ հարցրեցի՝ ինչո՞ւ խոստացված փոփոխությունները տեղի չունեցան, նախարարը պատասխանեց, որ իրեն հարցրել են՝ կերաշխավորե՞ս սպիտակ դաշտի համար, որին նա պատասխանել է՝ ոչ»,–զարմանք հայտնեց «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ ներկայացուցիչը։

Վերջինիս խոսքով՝ իրենք ակնկալում են համագործակցություն։ «Լավ օրենքները սահմանվում են այն ժամանակ, երբ դրան նախորդել է բարեհաջող համագործակցությունը, ոչ թե մերժողական մոտեցումը»։

Ատամնաբույժների ցույցին միացել էր նաեւ մշակութաբան Սիրանուշ Առաքելյանը, ով պնդում է, որ ստոմատոլոգիական ծառայությունները հասանելի չեն հասարակությանը սահմանված բարձր հարկատեսակների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ