News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնի մագիստրատական դատարանը կալանավորել է ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը՝ Զամիրա Հաջիեւային հարստության աղբյուրների հետաքննության շրջանակներում։ Միայն Harrods հանրախանութում 16 մլն ֆունտ ծախսած կնոջը սպառնում է արտահանձնում, գրում է BBC–ի ռուսական ծառայությունը։  

Հաջիեւան ձերբակալվել էր նախորդ շաբաթ Ադրբեջանի իշխանությունների դիմումի հիման վրա գործող Լոնդոնի ոստիկանության աշխատակիցների կողմից, նրան միջոցների անօրինական յուրացման մեղադրանք է առաջադրվել, ասված է Վեստմինստերյան մագիստրատական դատարանի հաղորդագրությունում։

Մեղադրող կողմը, մտավախություն ունենալով, որ Հաջիեւան կարող է լքել երկիրը, պնդել է նրա կալանքի շուրջ։ Պաշտպանող կողմը միջնորդել է կնոջը տնային կալանքի տակ պահելու համար՝ պնդելով, որ նա չի պատրաստվում լքել Բրիտանիան, որտեղ են գտնվում նրա երեխաները։

Դատավորը համաձայնել է 55-ամյա Հաջիեւային 500 հազար ֆունտ գրավի դիմաց ազատ արձակել՝ թույլ տալով նրա կալանքը Նայթսբրիջի տանը։ Սակայն այդ որոշումը մեղադրող կողմը բողոքարկել է եւ Հաջիեւան այս պահին գտնվում է կալանքի տակ։

Ադրբեջանցի բանկիր Ջահանգիր Հաջիեւի կնոջից՝ Զամիրա Հաջիեւայից Բրիտանիայի ոստիկանները առգրավվել են ավելի քան 400 հազար ֆունտ արժողությամբ ոսկյա զարդեր:

Հաջիեւան գրավել էր իրավապահների ուշադրությունը իր անսովոր շքեղ կենսակերպով։ Մասնավորապես, բանկիրի կինը հոկտեմբերին ավելի քան 16 միլիոն ֆունտ է ծախսել լոնդոնյան Harrods խանութում։  

Բացի այդ, NCA աշխատակիցները առգրավել են մոտ 50 անուն թանկարժեք իրեր՝ գնված Christie's աճուրդային տնից։

Հաջիեւան հայտարարել է, որ իր հարստության աղբյուրը օրինական է եւ դիմել է դատարան։

Նշենք, որ Հաջիեւայի ամուսինը՝ Ջահանգիր Հաջիեւը 2016 թվականին Ադրբեջանում հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խարդախության ու յուրացումների մեղադրանքով։ Նա Ադրբեջանի պետական բանկի նախագահն է եղել։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ