News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը, որը հունիսին խլել էր ավելի քան 160 մարդու կյանք, կրկին ակտիվացել է, հայտնում է Գվատեմալայի Սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, օդերեւութաբանության եւ հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գրանցվել են թույլ եւ չափավոր հզորության պայթյուններ, ծովի մակարդակից 4800 մետր բարձրությամբ մոխրի սյունը տարածվում է 12-15 կմ արեւմտյան եւ հարավարեւմտյան ուղղությամբ»,- նշված է ինստիտուտի թվիթերյան էջում:

Հաղորդվում է նաեւ լավայի հոսքի մասին, որի երկարությունը հասնում է մոտ 1 կիլոմետրի:

Հիշեցնենք, որ Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի հզոր ժայթքում էր տեղի ունեցել հունիսի 3-ին: Ողբերգությունն առնչվել էր երկրի մոտ 16,6 մլն բնակիչներից 1,7 մլն-ին: Վերջին տեղեկություններով՝ հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվել էր ավելի քան 160 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ