News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանի նկատմամբ նշանակված կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության արդյունքները ստացվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նաիրա Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ փորձաքննությամբ հաստատվել է, որ Ռուզաննա Մկրտչյանը սպանությունը կատարելու պահին եղել է աֆեկտի վիճակում։

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն էր նշանակել  պաշտպանի միջնորդությամբ՝ դեռեւս 7 ամիս առաջ։

Նախաքննության ընթացքում նշանակված դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության  համաձայն հիմնավորվել էր, որ Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դին՝ փաթաթված եւ կապկպված:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Նորիկի Սիմոնյանին: Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ