News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առողջապահության ոլորտում ապահովագրությունը պանացեա չէ եւ խնդիրների լուծման միջոց չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նա համաձայնեց, որ այսօր առողջապահության համակարգը շահագրգռված է, որ որքան հնարավոր է շատ հիվանդներ լինեն, որ իրենք շատ փող աշխատեն, իսկ պետությունը շահագրգռված է, որ քաղաքացիները չհիվանդանան:Թորոսյանը հավելեց, որ ամբողջ աշխարհում է այդպես:

Անդրադառնալով ապահովագրության խնդրին, նա ընդգծեց. «Ապահովագրությունն ընդամենը ֆինանսական միջոցների հավաքման եւ բաշխման մեխանիզմներից մեկն է: Մենք հիմա աշխատում ենք հայեցակարգային փաստաթղթի վրա տեսլականի առումով, թե մենք ինչպիսի ապահովագրություն ենք ուզում ունենալ: Մեր նման երկրներում արդյունավետ են մեկ գնորդի կողմից իրականացվող ապահովագրական համակարգերը, երբ ապահովագրական հիմնադրամը մեկն է, ոչ թե բազմաթիվ են»:

Այդ դեպքում՝, ըստ նախարարի պաշտոնակատարի, ապահովագրական ընկերությունը կոչվում է ազգային կամ հանրային կամ պետական. «Դա թույլ է տալիս ունենալ մեծ գնողականության ուժ, երբ դու ես կարողանում թելադրել ծառայությունների գները: Նաեւ դա թույլ է տալիս մեծ տնտեսում անել վարչական ծախսերի վրա: Ապոհավգրական ընկերությունների դեպքում՝ դա տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում, իսկ պետական հիմնադրամի դեպքում՝ դա մոտ 2 տոկոս է կազմում»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ դրան հասնելու համար կարիք կլինի սպասել 3-4 տարի:

«Այստեղ կարեւոր խնդիրը չաշխատող մարդկանց հարցն է: Այսինքն պետությունը պետք է հասկանա, որ ապահովագրությունը ներդրվում է աշխատողների համար միայն, թե նաեւ չաշխատողների: հարցեր կան, թե գյուղացիները ինչպես են ապահովագրվելու, երեխաները ինչպես են ապահովագրվելու, թոշակառուները ինչպես են ապահովագրվելու: մեր ապագան դա է»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ