News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միչեւ 2010 թվականը ՀՀ-ում առողջապահության ոլորտում ապահովագրության ծավալները ընդամենը մի քանի տասնյակ մլն դրամով  կարող էինք գնահատել, իսկ դրանից հետո մոտ 10-20 անգամ աճել է այդ ցուցանիշը եւ արդեն մի քանի մլրդ դրամներով ենք գնահատում առողջապահության ապահովագրության ծավալները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը:

«Ի՞նչ տեղի ունեցավ 2010 թվականին, մենք ձեզ հետ միասին ընդունեցինք մի օրենք, որով տվեցինք արտոնություն, եկամտահարկից ազատեցինք ամսական մինչև 10 հազար դրամ այն վճարը, որը գործատուն կուղղեր իր աշխատակցի առողջության ապահովագրմանը: Եվ մենք լուրջ քննարկումներ ունեցանք կառավարության հետ:

Ես ուզում եմ ուղղակի մեջբերել այն քննարկումը, որը ունեցել ենք այն ժամանակվա վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի հետ: Տիգրան Սարգսյանն ասաց՝ պարոն Բաբլոյան, դուք ուզում եք մտնեք բյուջեի գրպա՞նը: Ես ասացի՝ ոչ, գրպանը չէ, կներեք, պիստոնչիկը, որը դատարկ է: Որովհետեւ մի քանի մլն դրաի եկամտահարկը միզեր է այն ամենի համեմատ, ինչ առողջ մարդը կարող է տալ»,-հայտարարեց Արա Բաբլոյանը:

Նա պատմեց, որ այդ ժամանակ մի հարց է տվել կառավարությանը. «Երբ գործատուն վերանորոգում է սարքը, որը փչացած է, մենք դա ծախս ենք համարում: Երբ մենք դպրոցում վերանորոգում ենք գրատախտակը կամ սեղանն ու աթոռը, դա ծախս ենք համարում, իսկ ինչու հիմնական «գործիքը», որ տրակտորիստն է, որին պետք է բուժենք, դա ծախս չենք ուզում համարել: Իսկ տրակտորը համարում ենք ծախս ու համարում ենք, որ առանց տրակտորիստի կարող է տրակտորը վար ու ցանք անել: Ինչո՞ւ չենք ուզում ուսուցչի առողջությունը վերականգնենք, ուզում ենք հարկ վերցնել դրա համար, երբ ոչ թե գրատախտակն է հիմնական կրթողը, այլ ուսուցիչը: Դրա համար եկանք համաձայնության եւ օրենք ընդունեցինք, որով տարեկան 120 հազար դրամի փաթեթի պարագայում, մենք եկամտահարկից ազատեցինք: Ու հիմա մի քանի մլրդ դրամի առողջապահական ապահովագրություն կա»,- ասաց Արա Բաբլոյանը:

Նա ընդգծեց, որ եթե չունենանք առողջ քաղաքացի, չենք կարող զարգացող տնտեսություն ունենալ:

Տպել
Ամենաշատ