News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հեղափոխական բրենդը դրական ազդեցություն է ունենում ներքին ներդրողների տրամադրությունների վրա, ինչպես նաեւ դրսից հայ պոտենցիալ ներդրողների վրա: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին այն մասին, թե  ներդրողների տրամադրությունների վրա ինչպիսի ազդեցություն է գործում հեղափոխական բրենդը:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ հետհեղափոխական իներցիան, ինչպես նաեւ տնտեսական ակտիվության մեծացման հետագա շոշափելի քայլերը կարող են խթանել հայրենիքի սահմաններից դուրս ապրող հայերի վերադարձը: Սա, իր հերթին, կբերի տնտեսության մեջ պահանջարկի աճին:

«Ներքին ներդրողների խթանումն անչափ կարեւոր է տնտեսության դիվերսիֆիկացման տեսակետից»,- հավելեց փորձագետը:

Գագիկ Մակարյանը հայտարարեց, որ Հայաստանից դուրս ապրող հայ ներդրողները արդեն հիմա մեծ հետաքրքրություն են դրսեւորում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների հանդեպ, մասնավորապես՝ վերամշակող արդյունաբերության եւ տեքստիլ արտադրության ոլորտներում:

Փորձագետը նշեց, որ հիմա բիզնեսն ավելի ազատ է, քանի որ չկան այն սուբյեկտիվ գործոնները, որոնք զարգացման համար լուրջ խնդիր էին:

Անդրադառնալով արտասահմանյան ներդրումների հնարավոր մեծացման հարցին՝ Գագիկ Մակարյանը շեշտեց, որ չարժի լուրջ «բումի» սպասել, համենայնդեպս՝ մինչեւ հաջորդ տարվա հունիս, երբ կներկայացվի նոր կառավարության ծրագիրը եւ ավելի կանխատեսելի քաղաքական իրադրություն կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ