News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսության մեջ լուրջ փոփոխությունների համար հարկավոր է հիմնավորապես վերանայել Հարկային օրենսգիրքը, Աշխատանքային օրենսգիրքը, ինչպես նաեւ «Սնանկության մասին» օրենքը: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Եթե Հարկային օրենսգրքի դրույթները չփոխվեն, ապա ձեռներեցներից եւ գործարարներից շատերի համար ներկայիս վիճակը կարող է ավելի պակաս ձեռնտու լինել, քան մինչ հեղափոխությունը եղածը»,- շեշտեց փորձագետը:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ օրենսդրական բարեփոխումներից բացի, անհրաժեշտ է լուծել տնտեսության մենեջմենթի հարցերը:

«Սա առանձնապես արդիական է ներդրումների հնարավոր աճի ֆոնին, երբ պետությունը պետք է դրանց զտում անցկացնի եւ տնտեսական քաղաքականությունը վարի երկրի շահերի շրջանակում»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Փորձագետը նշեց, որ ներմուծման եւ ապրանքների փոխադրման նույն վատ կազմակերպումը կարող է գնաճի հանգեցնել:

Անդրադառնալով տնտեսության առաջնային ոլորտին՝ փորձագետը ընդգծեց, որ անհրաժեշտ է շեշտադրում կատարել բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա:

«Այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեր երկրի համար հատուկ դեր ունի, նաեւ այն պատճառով, որ Հայաստանը մեծամասամբ դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, մասնավորապես՝ տրանսպորտային, ինչը կարող էր զգալիորեն մեծացնել հարկային մուտքերը»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ