News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների նախնական տվյալներով` Ամերիկայի հայ դատի հանձնախմբի սատարած 180 թեկնածուներից 165-ը հաղթել են իրենց ընտրատարածքներում: Դրանում մեծ ներդրում են ունեցել Հայ դատի հանձնախումբը եւ հայամետ մյուս կազմակերպությունները, որոնք երկրի ողջ տարածքում թեկնածուների օգտին լայնածավալ աշխատանքներ են իրականացրել:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ողջունել է հայամետ օրենսդիրների հաղթանակը: «Շնորհավորում ենք Էնթոնի Բրինդիսիին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընդգրկվելու կապակցությամբ: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Դենի Թարքանյանին` նման ակտիվ քարոզարշավ անցկացնելու համար», - հայտնել է Հայ դատի հանձնախումբը:

Ամերիկահայ թեկնածու Էնթոնի Բրինդիսին ընտրություններում հաղթելով` կմիանա Ներկայացուցիչների պալատում մյուս երկու ամերիկահայ պատգամավորներ Աննա Էշուին եւ Ջեքի Սփայերին: Սենատոր Բոբ Մենենդեսը, ով հայտնի է իր հայամետ գործունեությամբ, նույնպես հաղթել է ընտրություններում եւ Սենատում կընդգրկվի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովում:

Նեվադայում, ցավոք, հայազգի Դենի Թարքանյանը, ընտրություններում 43.4% ձայներ հավաքելով, պարտվել է Սյուզի Լիին, ով հավաքել է ձայների 51,4%-ը:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի 5 անդամներ կրկին վերընտրվել են: Կոնգրեսի թուրքական հարցերով կոմիտեի համանախագահ Փիթ Սեշընսը, ով հայտնի է Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ իր գործունեությամբ, պարտվել է Քոլին Ալրեդին:

«Այսօր հայամետ կոնգրեսականների համար հիանալի օր էր:  Հայ դատի հանձնախումբը հպարտ է, որ կարողացավ քաջալերել Ամերիկայի հայամետ ընտրողներին…Ամերիկայի հայերը ռեկորդային մասնակցություն են ցույց տվել ընտրություններում` հզորացնելով մեր ընտրազանգվածի ազգային դիրքորոշումը. այժմ ակնկալում ենք հարգանք, արդյունքներ եւ [մեր աշխատանքի արժանի] վարձատրություն, ընկերնե՛ր» , - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ