News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միլիոնավոր ամերիկացի ընտրողներ նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում կայացրել են Դոնալդ Թրամփի նախագահության վերաբերյալ իրենց առաջին ազգային վճիռը, նշում է The Wall Street Journal-ը:

ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին տեղի են ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Ըստ արդյունքների՝ Ներկայացուցիչների պալատում տեղերի մեծամասնությունը ստացել են դեմոկրատները, իսկ հանրապետականները պահպանել են Սենատի վերահսկողությունը: Այսպիսի ելքը կստուգի երկու կողմերի՝ դեմոկրատների եւ հանրապետականների միասին աշխատելու ցանկությունը երկար տարիների «կուսակցական երկպառակտչական պատերազմից հետո», գրում է WSJ-ն:

Նշվում է, որ քվեարկության արդյունքները ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման հաջորդ երկու տարիներին ԱՄՆ Հանրապետական կուսակցության համար նոր խոչընդոտներ է ենթադրում:

Սպասվում է, որ դեմոկրատները նրա վարչակազմի դեմ լուրջ քննություն կսկսեն եւ լծակների կտիրապետեն, որոնք կօգնեն խանգարել Թրամփի օրենսդրական օրակարգին, այդ թվում, օրինակ, ապօրինի ներգաղթի դեմ պայքարին: Պարբերականը հավելում է, որ քվեարկության արդյունքներն արտացոլում են ընտրազանգվածի մեջ առկա ներքին տարաձայնությունները, որոնք վերաբերում են Թրամփի նախագահությանը եւ բոլոր առանցքային հարցերին, որոնք այս պահին ծառացած են երկրի առջեւ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ