News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով դեսպան Կոպիրկինին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ բարեկամական հարաբերություններն իր համար երկար տարիների պատմություն ունեն եւ հույս հայտնեց, որ բոլոր ժամանակների գործընկերային հարաբերությունները շարունակական կլինեն նաեւ արտակարգ իրավիճակների ոլորտում:

Հանդիպման ընթացքում Ֆ. Ցոլակյանը նշեց, որ ԱԻ նախարարության համակարգում արդյունավետ գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով պարբերաբար վերազինվում եւ արդիականացվում է ԱԻ նախարարության փրկարարական գույքը եւ տեխնիկան, ինչպես նաեւ հաջողությամբ իրականացվում են փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ եւ փորձի փոխանակում: Մինչեւ տարեվերջ նախապես հաստատված գրաֆիկով սպասվում է 25 միավոր անուն տեխնիկայի    աջակցություն կենտրոնի կողմից:

«Ռուսաստանի մեր գործընկերների կողմից լայն աջակցություն է ցուցաբերվում արտակարգ իրավիճակների ոլորտին: Շուտով հանդիպում կունենամ նաեւ ՌԴ իմ գործընկերոջ հետ, ինչպես նաեւ մոտ օրերս պատրաստվում եմ այցելել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն եւ տեղում ծանոթանալ կենտրոնի կարողությունների հետ», - նշեց ԱԻ նախարարի պաշտոնակատարը:

Դեսպան Կոպիրկինը, շնորհավորելով Ֆելիքս Ցոլակյանին նշանակման կապակցությամբ, վերահաստատեց ՌԴ դեսպանության պատրաստակամությունը շարունակել եւ առավել խորացնել փոխգործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում:

Հանդիպման ավարտին Ֆ. Ցոլակյանն անդրադարձավ նաեւ Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ նախատեսվում են բազմածավալ միջոցառումներ հանրապետության չորս քաղաքներում՝ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում եւ Ստեփանավանում, որտեղ ներկա կլինեն հյուրեր ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ