News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ընտրություններին, իհարկե, մասնակցելու եմ, առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։  

«Փորձելու ենք ամեն ինչ անել, որ ընտրությունները հանգիստ ընթացքով անցնի, ժողովուրդն էլ կատարի իր կամարտահայտությունը»,–նշեց նա։

Հարցին, մարզում «հանրապետականի շունչը» դեռ զգացվո՞ւմ է եւ հնարավո՞ր է գործեն իր դեմ, մարզպետը զարմանք արտահայտեց. «Ինձ միշտ հետաքրքիր է «Հանրապետականի շունչ» ասվածը, «Հանրապետական» ասվածը ինչի՞ եք ասոցացնում, ժողովուրդը շնչում է, ժողովուրդը ապրում է Արարատի մարզում, եղել են մարդիկ, որոնք եղել են հանրապետական կուսակցության հետ, այսօր ինչ–ինչ հանգամանքներում լքում են այս կուսակցությունը, բոլորն էլ մեր բնակիչներն են, բոլորն էլ մեր հայ մարդիկ են, թող շնչեն, թող ապրեն նոր Հայաստանում, ավելի վստահ, ավելի պաշտպանված»։

Նկատառմանը, թե հնարավո՞ր է լինեն մարդիկ, որոնք իր դեմ են գործելու, նա նկատեց, միանշանակ, մրցակցություն է լինելու. «Քարոզարշավ է լինելու, ընտրություններ են լինելու, ընտրությունն ինքնին մրցակցություն է, ոչ թե անձերի դեմ պայքար է, այլ գաղափարների պայքար է»։  Լրագրողները նկատեցին՝ Արարատի մարզում ամուր դիրքեր ունեն Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Ալիկ Սարգսյանը, Արամ Զավենի Սարգսյանը, նրանց ռեյթինգի դեմ ինչպե՞ս է մարզպետը պայքարելու, որին ի պատասխան Գարիկ Սարգսյանը նշեց. «Ոչ ոքի ռեյթինգը մեզ չի կաշկանդելու, չի խանգարելու, ասեմ ավելին՝ այս ընտրությունները ցույց կտան, թե ով ինչ ռեյթինգ ուներ իրականում»,–նշեց նա։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ