News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում վաճառվող բոլոր դեղերը արդյունավետության առումով կասկածներ չեն առաջացնում: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի  հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում անորակ դեղեր են իրացնում:

Ըստ նրա, դրանք պարզապես պետք է ձեռք բերել հավաստագիր ունեցող դեղատներից:

«Ես դեղերը գնում եմ միայն Երեւանից, եւ դրանք բավական որակյալ են», - ընդգծեց Թորոսյանը:

Նա նշեց նաեւ, որ որոշ դեղատներում կեղծ դեղերի մասին բողոքներ են ստացվել եւ այժմ պարզվում է, թե որոնցում: Թորոսյանը հաղորդեց, որ Առողջապահության պետական տեսչությունը եւ ԱՆ-ն ներկրվող դեղերի համատեղ ստուգումներ են իրականացնում եւ եթե դրանք համապատասխանում են ստանդարտին, դրանք թույլ են տալիս վաճառել դեղատներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ