News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դժվարանում է նշել՝ գոհ են մարզի բնակիչները իր աշխատանքից, թե ոչ։ 

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Միանշանակ չեմ կարող ասել՝ գոհ են թե ոչ, սակայն այլեւս չկա վախի մթնոլորտը, ժողովուրդը իր ամենաչնչին դժգոհությունը հայտնում է, եւ մենք լսում ենք նրանց»։ 

Նրա խոսքով՝ մարզում այդ ընթացքում այն խնդիրները, որոնց լուծում են տրվել, առողջապահության ոլորտին են վերաբերում. «Նախկինում դրամարկղով ոչ մի մուտք չէր արվում, կամ արվում էին, ցույց չէին տրվում, իսկ այսօր մարդիկ տեսնում են այդ փոփոխությունները,  ունենք հաջողություններ այդ ոլորտում, ունենք նաեւ ներդրումների ակնկալիքներ, ներդրողները սպասում ենք առաջիկա ընտրություններին»։

Նա սակայն հրաժարվեց մանրամասնել, թե ովքեր են նշյալ ներդրողները։

Տպել
Ամենաշատ