News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Վերակրուզ նահանգի մայրերի միությունը, որը զբաղվում է անհետ կորած հարազատների որոնմամբ, սկսել է գերեզմանի որոնումը, որտեղ կարող են շուրջ 500 մարդու մնացորդներ լինել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Jornada պորտալին:

Ռոսալիա Կաստրո Տոսը՝ Colectivo Solecito Մայրերի միության ներկայացուցիչը հաղորդում է, որ այն վայրը, որտեղ կարող է լինել գերեզմանը, նշված է եղել քարտեզի վրա եւ գաղտնի փոխանցվել իրենց:

«Մենք կզննենք 4 տեղեր», —ասել է կինը: Ինչպես հաղորդում է պորտալը, որոնումները կկատարվեն նահանգի նավահանգստային շրջանի մայրուղիներից քիչ հեռու: Այդ նպատակով երկուշաբթի նշված վայր է ժամանել 26 մարդուց կազմված խումբ: Մինչ նոյեմբերի 9-ը նախատեսվող գործողությունը պետք է ավարտվի դաշնային ոստիկանության եւ նահանգի գլխավոր դատախազության ներկայացուցիչների աջակցությամբ:

«Քարտեզը, որտեղ նշված են 500 մարմինները, մեզ պատմում է Վերակրուզում բռնության մակարդակի մասին: Ինչի՞  մասին են մտածել հանցագործները: Որ մեր երեխաները լքվա՞ծ կմնան, իսկ նրանք անպատի՞ժ: Ոչ, ահա նրանց մայրերը, որոնք որոնում են նրանց», — ասել է Տոսսը, որը դեռ անարդյունք շարունակում է որոնել 2011-ին անհետ կորած իր որդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ