News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ Գոնկուրյան մրցանակը, չորեքշաբթի ստացել է գրող Նիկոլա Մատյեն՝ «Նրանցից հետո երեխաները» (Leurs enfants après eux) վեպի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գիրքը պատմում է Անտոնի անունով դեռահասի եւ 1992 թվականի ամռան մասին, երբ պատանին 14 տարեկան էր: Գրքի էջերում առաջին սիրո ապրումներն են եւ իրադարձություններ, որոնք որոշում են հետագա կյանքը: Գիրքը հրատարակել է Actes Sud հրատարակությունը:

Գոնկուրյան մրցանակն արդեն ավելի քան 100 տարի տրվում է ֆրանսերենով լավագույն վեպի համար: Այն կրում է հայտնի ֆրանսիացի եղբայրներ՝ Էդմոն Լուի Անտուանի եւ Ժյուլ Ալֆրեդ Յուոյի անունը: Նրանցից կրտսերը՝ Էդմոնը, իր ունեցվածքը կտակել է գրական ակադեմիային, որը կոչվել է Գոնկուրյան եւ սկզիբ է դրել ամենամյա նույնանուն մրցանակաբաշխությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ