News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, Գյուղատնտեսության նախարարությունում գերագույն գլխավոր ղեկավարի ներկայացուցիչ Փեյման Ֆալաֆիի եւ Հայաստանում Իրանի դեսպանության տնտեսական գծով խորհրդական Հոսեյն Ամիդի հետ:

Կողմերը քննարկել են ՀՀ սպանդանոցներում կենդանիների հալալ մորթի անցկացման, մորթից առաջացած ենթամթերքի արտահանման, լաբորատոր փորձաքննությունների եւ սերտիֆիկատների համապատասխանեցման հարցեր, ինչպես նաեւ  մեր երկրում «Հալալ»-ի գրասենյակ հիմնելու հնարավորությունները: Վերջինը, ըստ Իրանի անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական մսամթերքի արտահանման ծավալների մեծացմանը (6 հազար տոննա 4 տարում), այլեւ խթան կհանդիսանա դրա արտահանմանն այլ երկրներ՝ օգտագործելով Իրանի՝ որպես տրանզիտ երկրի հնարավորությունները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, շեշտելով անասնաբուժության կարեւորությունն ու դերը մարդկանց առողջության հարցում, կարեւորել է վերահսկողության շրջանակներում իրականացվող յուրաքանչուր համագործակցության առաջարկ: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավոր բոլոր միջոցներով նպաստել երկու երկրների միջեւ անասնաբուժական վերահսկողությանը վերաբերող խնդիրների կարգավորմանն ու արտահանման ծավալների մեծացմանը: Պարոն Ավետիսյանն անդրադարձել է տրանսսահմանային հիվանդությունների վերահսկողության անհրաժեշտությանը՝ նշելով դրանց դեմ համատեղ պայքարի կարեւորությունը: «Հայաստանը, երկու տարի անընդմեջ պատվաստումների անցկացման արդյունքում, խուսափել է մանր եղջերավորների ժանտախտ հիվանդությունից եւ դրա ռիսկի մակարդակն էականորեն նվազել է»,- տեղեկացրել է ՍԱՏՄ ղեկավարը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, վերահսկողական գործիքների համապատասխանեցման եւ փոխշահավետ համագործակցության շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ