News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դեռ հստակ որոշում չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ մեկնաբանելով ռեյթինգային ընտրացուցակով իր առաջադրվելու մասին հարցին։ 

«Մեր կուսակցության ռեյտինգային թեկնածուների ցանկը ընտրում է կուսակցության վարչությունը, այս պահին դեռ որոշում չկա, քննարկումների փուլում ենք»,–նշեց մարզպետը։

Մարզպետի կարծիքով՝ ՔՊ–ն Շիրակի մարզում 15 ռեյթինգային թեկնածու է ունենալու։

Նա նաեւ բարձր է գանահատում ՔՊ–ի շանսերը մարզում. «Այս ընթացքում աշխատանքներ են կատարվել, վարկանիշը բավականին բարձր է»։

Մարզպետը ներկայացրեց նաեւ այս ընթացքում կատարված աշխատանքը, խոսեց լուծված խնդիրների մասին. «2017 թվականի համեմատ 2018 թվականին մարզում 600 աշխատատեղ է ավելացել։ Բողոքներ կան, հիմնականում բողոքում են անօթեւանների խնդիրների հետ կապված, այս պահին կառավարության հետ քննարկումների փուլում ենք, թե ինչ լուծումներ կարող ենք տալ»։

Կարեն Սարուխանյանը, սակայն, չի կարծում, որ անօթեւանների խնդիրը կարող է ազդել ՔՊ–ի վարկանիշի վրա, որովհետեւ «մարդիկ հասկանում են, որ վաղուց է եկել այդ խնդիրը»։

Շիրակի մարզում Ֆելիքս Ցոլակյանի առաջադրվելու մասով նա շեշտեց, որ վերջինս մեծ հեղինակություն եւ հարգանք ունի մարզում, որն էլ, իր կարծիքով, կապացուցվի ընտրությունների ժամանակ, իսկ խոսակցությունների մասով, թե վարչական ռեսուրս է կիրառվում Ցոլակյանի համար ձայներ բերելու նպատակով, մարզպետը խնդրեց այդ հարցով դիմել համապատասխան մարմիններին. «Վստահ եմ, որ չի օգտագործվի վարչական ռեսուրս, բայց ընթացքում կտեսնենք, քարոզարշավը կսկսի, կտեսնենք ինչ է կատարվում։ Հետեւողական ենք լինելու, որ չկիրառվի»։

Մարզպետը նշեց, որ ցանկություն ունի նաեւ ընտրություններից հետո էլ պաշտոնավարել, քանի որ դեռ անելիքներ ունի, իսկ քաղաքացիների շրջանում ինքը մեծ վստահություն չունի։ «Շիրակի մարզպետի դուռը ամեն օր բաց է քաղաքացիների առաջ»,–եզրափակեց նա՝ մատնանշելով, որ նախորդ մարզպետների ժամանակ քաղաքացիների ընդունելությունը եղել է ոչ թե ամեն օր, այլ մեկ կամ երկու շաբաթը մեկ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ