News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թիմից առաջարկ է եղել, որ ես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեմ առաջիկա ընտրություններին եւ ես համաձայնել եմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ով առաջադրվել է հենց իր մարզում:

Նա չի կարծում, որ իրենց մարզում կարող է կրկնվել Կապանի օրինակը, երբ ՔՊ-ի մրցակից թեկնածուն կարողացավ հաղթել ընտրություններում. «Քաղաքացին գիտակցում է իր քվեի արժեքը: Կապանը այլ խնդիր է, Վայոց Ձորի մարզում քրեաօլիգարխիա չկա, թաղային հեղինակություններ, որպես այդպիսին, չկան: Ամեն ինչ մրցակցային կլինի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Կապանում կա՞ր քրեաօլիգարխիա, Տրդատ Սարգսյանն արձագանքեց, որ չի կարող ասել, այդպիսի տեսակետներ են հնչել:

Ինչ վերաբերում է նրան, որ Վայոց Ձորում ԲՀԿ-ն ամուր դիրքեր ունի, նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւս կարող է առաջադրվել, Տրդատ Սարգսյանն ասաց. «Կմրցենք, վերջնական արդյունքը ցույց կտա ԲՀԿ-ի ու ՔՊ-ի շանսերը»:

Մարզպետը նաեւ վստահեցրեց, որ իրենց կողմից վարչական ռեսուրս չի կիրառվելու եւ  քաղաքացու քվեի համար կպայքարեն, որի արդյունքները պարզ կդառնան ընտրություններից հետո։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ