News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորվեգիայում ավարտվել են Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ–ի ամենախոշոր զորավարժությունները։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարության գնահատմամբ՝ զորաշարժը շատ հաջող է անցել, հայտնում է DW–ն։

«Մենք այստեղ շատ բան սովորեցինք»,–հայտարարել է ԱՄՆ ադմիրալ Ջեյմս Ֆոգգոն։ Իր հերթին Նորվեգիայի ԳՇ պետ Հոկոն Բրուն Հանսենը նշել է, որ զինվորականները ոգեւորությամբ են մասնակցել զորաշարժին եւ մատնանշել է իրենց լարված աշխատանքը։

Trident Juncture զորավարժությունը անցկացվել է հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը Նորվեգիայի տարածքում, Բալթյան ծովում եւ հյուսիսային Ատլանտիկայում։ 50 հազար մասնակիցներից 10 հազարը բունդեսվերի զինվորներ ու սպաներ են եղել, ընդ որում՝ նրանցից 8000 անմիջապես ներկա են եղել զորավարժություններին։ Բացի այդ, զորաշարժին մասնակցել են շուրջ 150 ինքնաթիռ եւ 60 նավեր։

ՆԱՏՕ–ն սա համարում է խոշոագույնը 1991 թվականից ի վեր։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ